Արտաքին 4 տարի առաջ - 12:22 06-12-2021

Լիբիայի դատարանը մերժել է Քադաֆիի որդուն որպես նախագահի թեկնածու վերականգնելու դեմ բողոքը

Լիբիայի Սեբհա քաղաքի դատարանը մերժել է երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդուն՝ Սեյֆ ալ-Իսլամին որպես նախագահի թեկնածու վերականգնելու դեմ Գերագույն ընտրական հանձնաժողովի բողոքը, հաղորդում է Al Marsad տեղեկատվական կայքը։

Ինչպես նշվում է, Սեբհայի դատարանը Գերագույն ընտրական հանձնաժողովին պարտավորեցրել է Սեյֆ ալ-Իսլամի անունը վերականգնել թեկնածուների վերջնական ցուցակում։

Դատարանի վերջին որոշման լույսի ներքո Քադաֆիի փաստաբանները հայտարարել են, որ այժմ Սեյֆ ալ-Իսլամը կարող է պատրաստվել ընտրություններին և շուտով կներկայացնի իր նախընտրական ծրագիրը։

Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին ընտրություններին մասնակցելու համար Սեբհիի շրջանային ընտրական հանձնաժողով փաստաթղթեր է ներկայացրել նոյեմբերի 14-ին։ Այդ ժամանակ արդեն դա վրդովմունքի և բողոքի փոթորիկ է առաջացրել երկրի մի շարք շրջաններում, իսկ զինդատախազը պահանջել է դադարեցնել Քադաֆիի որդու և ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի առաջադրման ընթացակարգը, քանի դեռ նրանք չեն ներկայացել Տրիպոլիում ընթացող ներքին մեղադրանքների գործով հետաքննությանը։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»