Մամուլ 4 տարի առաջ - 08:13 24-05-2022

Ընդդիմադիրները կպաշարե՞ն խորհրդարանի շենքը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Այսօրվանից խորհրդարանում կմեկնարկեն ԱԺ հերթական նիստերը, իսկ վաղը Նիկոլ Փաշինյանը կայցելի խորհրդարան՝ մասնակցելու հերթական ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։ Այս անգամ կպաշարե՞ն արդյոք ընդդիմադիրները խորհրդարանի շենքը՝ նախորդ քառօրյայի օրինակով, երբ բազմահազարանոց երթով շարժվեցին դեպի ԱԺ շենք, սակայն չճեղքեցին ոստիկանական պատնեշը: Շրջափակեցին շենքը եւ Փաշինյանին հրաժարականի պահանջ ներկայացրին` խորհրդարան գործուղելով մի խումբ ընդդիմադիրների` Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ։

Ընդդիմադիրները երեկ հրաժարվեցին այս հարցին պատասխանել: Որոշ տեղեկություններով, շարժման ներսում քննարկում են սցենարը, սակայն դեռեւս որոշում չեն կայացրել, իսկ քննարկումները հույժ գաղտնի են պահում, որ իշխանությունը նախապես տեղեկացված չլինի։ Չնայած իշխանությունն ամեն ընդդիմադիրի ամենաքիչը երկուական ժուչոկ է կցել:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան