Ավելին 4 տարի առաջ - 14:28 13-05-2022

Թուրքմենստանում ձերբակալում են մտերմության հրապարակային ցուցադրության համար

Թուրքմենստանում ձերբակալվում են այն զույգերը, որոնք հրապարակայնորեն մտերմություն են ցուցաբերում, օրինակ՝ միմյանց ձեռք են բռնում կամ միասին նստում են նստարանին: Մոտ մեկ տասնյակ նման դեպքեր են հայտնի դարձել «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությանը։

Թուրքմենստանի Մարի քաղաքում տեղի ունեցած ձերբակալության մասին լրագրողներին պատմել է տեղի բնակիչներից մեկը։ Նրա խոսքով, իրեն ձեռնաշղթաներով տարել են բաժին այն պատճառով, որ ինքն ու կինը հասարակական վայրում միմյանց ձեռք էին բռնել։

«Ես ու կինս տնից դուրս եկանք: Մեզ մոտ ոստիկանական մեքենա կանգնեց, և աշխատակիցները ինձ ու կնոջս ասացին, որ պետք է նստենք իրենց մեքենան և գնանք ոստիկանություն՝ բացատրություններ տալու,- պատմում է Մարիի բնակիչներից մեկը։- Մեզանից յուրաքանչյուրին նստեցրին առանձին սենյակ և առանձին հարցաքննեցին»:

Տղամարդն ասել է, որ ինքը ստիպված է եղել հարազատներին խնդրել, որ բերեն ամուսնության վկայականը։ Չնայած այն հանգամանքին, որ ամուսինները օրինական հարաբերությունների մեջ են եղել, ոստիկանությունը նրանց պարտադրել է լսել ավանդական թուրքմենական արժեքների մասին դասախոսություն։ Մարիի բնակչի խոսքով, ոստիկանական բաժանմունքում այդ պահին ևս մի քանի մարդ է եղել, որոնց քաղաքի փողոցներում ձերբակալել են նմանատիպ «հանցագործության» համար։

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
11:49 Արտարժույթի շուկայի այսօրվա պատկերը․ դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները
17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
07:21 Պատերազմի դեմ պայքարող քահանան դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
07:57 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010-ին ազատազրկման է դատապարտվել. «Ժողովուրդ»
14:05 Իրկուտսկում ժանտախտի նոր դեպք չկա․ «Ռոսպոտրեբնադզորը» հերքել է տեղեկությունները