Ցուցարարներին «լխկելու» համար՝ նաեւ $1500 հոնարար ամեն 4 հոգուն
copy image url

Ցուցարարներին «լխկելու» համար՝ նաեւ $1500 հոնարար ամեն 4 հոգուն

Ներքին 2 տարի առաջ - 14:45 03-05-2022

Oragir.news-ի տեղեկություններով, խաղաղ անհնազանդության ցույցերը բիրտ ուժով ցրող ուժայիններին՝ ներառյալ կարմիր բերետավորներն ու դիմակավորված իբր ոստիկանները, բաժանել են 4-հոգանոց խմբերի, և ամեն խմբի, բացի աշխատավարձից ու պարգեւավճարից, ամեն օր $1500-ական օրավարձ են վճարում:

Ոստիկանության մեր աղբյուրը փոխանցեց, որ ցուցարարներին խոշտանգելով բերման ենթարկողներին ամենավերին մակարդակով երաշխիքներ են տրվել, որ հետո արածների համար պատասխանատվության չեն ենթարկվելու:

Ի դեպ, ըստ նույն աղբյուրի՝ ոստիկանական համազգեստ հագածների մեջ քիչ չեն նաեւ Փաշինյանին սատարող, այսպես կոչված, հեղափոխության պահապանները։

Ամենից շատ դիտված