Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:50 22-12-2024

Թբիլիսիում շարունակվում են բողոքի ակցիաները․ ցուցարարներին է միացել նաև Զուրաբիշվիլին

Վրաստանի մայրաքաղաքում ցուցարարները շարունակում են բողոքի ակցիան ընդդեմ կառավարության, որը հայտարարել է եվրաինտեգրման շուրջ բանակցությունների դադարեցման մասին։ Նրանք պահանջում են նոր ընտրություններ:

Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում, այս պահին հազարավոր քաղաքացիներ են հավաքվել։ Նրանց է միացել նաև Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Ինձ խոստացել էին, որ շուտով կհայտնվեմ ճաղերի հետևում, բայց մենք չենք վախենում»,- ասել է Զուրաբիշվիլին՝ հավելելով, որ հավատարիմ է մնում իր երկրին, ժողովրդին, բանակին և սահմանադրությանը։ Նա կոչ է արել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին բանակցել իր հետ «նոր խորհրդարանական ընտրությունների ամսաթիվ նշանակելու համար»։

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն