Ներքին 4 տարի առաջ - 10:44 02-05-2022

125 մարդ բերման է ենթարկվել

Այսօր առավոտյան մեկնարկած խաղաղ անհնազանդության ակցիաների վայրերում ոստիկանությունը կենտրոնացրել է մեծաթիվ ուժեր։

Այս պահի դրութամբ 125 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ։ Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին, փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, Հաղթանակի կամուրջի մոտ Արգիշտի փողոցը: