Արտաքին 5 տարի առաջ - 21:20 08-06-2021

Մակրոնին ապտակելու դեպքից հետո երկու մարդ է բերման ենթարկվել

Ֆրանսիայի իրավապահ մարմինների աշխատակիցները երկու տղամարդու են ձերբակալել Դրոմի դեպարտամենտում, որտեղ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապտակ էր ստացել։ Այս մասին հայտնում է BFMTV-ն:

Հաղորդվում է, որ երկու տղամարդիկ ձերբակալվել են «պետական լիազորություններ իրականացնող անձի նկատմամբ միտումնավոր բռնություն գործադրելու» մեղադրանքով:

Երեքշաբթի՝ հունիսի 8-ին, հայտնի է դարձել, որ Մակրոնը իր նախագահական քարոզարշավի շրջանակներում Դրոմի դեպարտամենտ կատարած ուղևորության ընթացքում անհայտ տղամարդուց ապտակ է ստացել:

Համապատասխան տեսանյութը տարածվել է համացանցում: Կադրերը ցույց են տալիս, թե ինչպես է պետության ղեկավարը մոտենում ցանկապատին, որի հետևում կանգնած են քաղաքացիները, և այդ պահին մի մարդ հարվածում է քաղաքական գործչին: Պատահածին արագ միջամտել են անվտանգության աշխատակիցները: Նրանք բռնել են տղամարդու ձեռքերը և հեռացրել Մակրոնից:

BFMTV-ի փոխանցմամբ՝ Ելիսեյան պալատը հաստատել է միջադեպը, բայց շեշտել է, որ դա ոչ թե ապտակ է եղել, այլ ընդամենը այն հասցնելու փորձ:

Ավելի ուշ Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը այդ ապտակն անվանել է «հարված ժողովրդավարությանը»:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
23:56 Ադրբեջանական կողմը հետաձգել է հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը Երևանում
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը