Արտաքին 4 տարի առաջ - 17:17 30-04-2022

Այդ մարդն ինքը վիրավորանք է. Ղարիբաշվիլին՝ Արեստովիչի մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի հայտարարությունները վնասում են երկրի հարաբերություններին ուկրաինացի ժողովրդի հետ։ Այդ մասին Ղարիբաշվիլին հայտարարել է այսօր՝ ապրիլի 30-ին, Իմերեթի տարածաշրջան կատարած աշխատանքային այցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Ձեր կողմից հիշատակված մարդն ինքը վիրավորանք է։ Չեմ ուզում շատ խոսել (նրա մասին), չեմ ուզում մեկնաբանություններ անել։ Ցավալին այն է, որ նման անհեթեթ մեղադրանքներն ու վիրավորանքները վնասում են ուկրաինացի ժողովրդի հետ մեր հարաբերություններին։ Բոլորին վստահեցնում եմ, որ ոչ ոք չի կարող փչացնել մեր հարաբերությունները ուկրաինացի մեր եղբայրների և քույրերի հետ»,- ասել է վարչապետը։

Նա հավելել է, որ իշխանություններն «ամեն հնարավորն անում են ուկրաինացիներին օգնելու համար»՝ միաժամանակ հիշեցնելով, որ Վրաստանը զբաղեցնում է առաջին տեղը Ուկրաինա մարդասիրական օգնություն ուղարկած 190 երկրների շարքում։

«Դա նշանակում է, որ մեր բոլոր մարդիկ ներգրավված են այս գործընթացում, որպեսզի դրսևորեն համերաշխություն, օգնեն։ Ինչ վերաբերում է քաղաքական գործիչներին, ապա քաղաքական գործիչները գալիս են ու գնում։ Երկրները, մարդիկ մնում են իրենց տեղերում»,- վարչապետի խոսքերն է մեջբերում «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Ամենից շատ դիտված

20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
19:10 Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քվեների համար
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո

Ձեզ գուցե հետաքրքրի