Ներքին 4 տարի առաջ - 13:11 03-03-2022

Եթե ինքը ինչ-որ բան թափահարելու մարմաջով է տառապում... պարզապես ինքը լավ հասցեատեր պետք է գտնի․ Գևորգ Պետրոսյան

Երեկ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում իրեն հերթական գռեհիկ արտահայտությունը թույլ տվեց․ « Մատ թափ կտամ, պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ»,- ասաց Փաշինյանը ընդդիմության հասցեին։ Հիշեցնենք, որ այս նույն իշխանությունները քրեականացրել էին ծանր վիրավորանքը։ Իրավագիտության դոցենտ Գևորգ Պետրոսյանին հարցրինք՝ արդյոք այստեղ իրավապահները անելիք չունե՞ն, չպե՞տք է Նիկոլ Փաշինյանին մեղադրանք առաջադրեն ծանր վիրավորանք հասցնելու համար՝ նկատի ունենալով, որ ակնհայտորեն ընդդիմադիրներին էր ուղղված նրա այս արտահայտությունը․

«Քրեական օրենսգրքի 137․1 հոդվածը, որը ներմուծվեց իրենց նախաձեռնությամբ, այնտեղ ասվում է՝ «անձին ուղղված ծանր վիրավորանքը», այսինքն՝ ինքը կոնկրետ որևէ մեկին չի ասել, բայց ինքն ավելի մեծ խնդիր ունի, քան մենք կարծում ենք։ Եթե ինքը ինչ-որ բան թափահարելու մարմաջով է տառապում, ապա շատ առիթներ կարող են լինել դրա համար, պարզապես ինքը լավ հասցեատեր պետք է գտնի։ Փաստորեն մենք չգիտեինք, որ ինքը, ի թիվս այլ զբաղմունքների, օրինակ՝ շշի հետ քնելը, մուրճով շրջելը և այլն, նա ունի նաև թափահարելու անհագ ցանկություն։ Ինձ թվում է՝ եթե ինքը հայտարարություն տարածի, կգտնվեն մարդիկ, ովքեր իրեն ինչ-որ բան թափահարելու հնարավորություն կտան»,- ասաց Պետրոսյանը։

Նրան հարցրինք նաև, Փաշինյանի հայտարարությունը պաշտոնատար անձի էթիկայի խախտում չէ՞․

«Վարչապետի էթիկայի կանոններ գոյություն չունեն, բայց ընդհանրապես հանրային ծառայողը պարտավոր է, « Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն, իր արտահայտություններում լինել զուսպ։ Իրեն պետք է նաև հարցաքննել, թե ինքը ինչ նկատի ուներ, երբ ասում էր՝ «պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ», որովհետև դա գնահատողական հասկացություն է, և իրավապահ մարմինները կարող են զբաղվել, բայց ես այդքան լավատես չեմ, որ հույս փայփայեմ, որ մեր իրավապահ մարմինները կգնան այդ հայտարարության հետքերով։ Համենայն դեպս, մարդկային էթիկայի տեսանկյունից․․․, գիտեք՝ նայում են, չէ՞, մարդիկ ԱԺ նիստերը նայում են, Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ի՜նչ խայտառակ գնահատականի է արժանանալու մեր երկիր, որտեղ վարչապետը կանգնում- ասում է՝ «պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ»։ Բնական է՝ ինքը նկատի չունի, չէ՞, անկողին թափ տալը, նկատի չունի, ասենք, բարձ թափ տալը։ Բնական է, որ նա ինչ-որ բան նկատի ունի, դե ես էլ ասում եմ՝ եթե նա այդպիսի մարմաջով է տառապում, ապա շատ մարդիկ կգտնվեն, որ հնարավորություն կտան բավարարելու իր այդ անհագ ցանկությունը»,- պատասխանեց Պետրոսյանը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ