Ներքին 4 տարի առաջ - 00:23 19-04-2022

Ոչինչ չի խանգարում, որ Հայաստանը ճանաչի Կոսովոյի անկախությունը․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչու՞ անջատում հանուն փրկության, և ինչու՞՝ Կոսովոյի տարբերակ։ Կոսովոյի անկախության ճանաչման գործընթացի հաջողության գրավականը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևն էր, որով 1999-ին ստեղծվեց ՄԱԿ-ի ժամանակավոր վարչակազմի առաքելություն Կոսովոյում (UNMIK), որը լիազորություն ուներ ապահովել Արևմտյան Բալկաններում տարածաշրջանային կայունություն և զարգացում: UNMIK-ը ուներ 4 «սյուն»։

1.Ոստիկանություն և արդարադատություն (ՄԱԿ-ի գլխավորությամբ):

2.Քաղաքացիական կառավարում (ՄԱԿ-ի գլխավորությամբ):

3.Ժողովրդավարացում և ինստիտուտների ձևավորում (ԵԱՀԿ-ի գլխավորությամբ):

4.Վերակառուցում և տնտեսական զարգացում (ՄԱԿ-ի գլխավորությամբ):

1999-ին ՄԱԿ-ի բանաձևը ընդունելուց 9 տարի հետո 2008-ին ճանաչվել է Կոսովոյի անկախությունը: Առանց սերբերի կարծիքը հարցնելու։ UNMIK-ի կառավարումը կարելի է անկախությունից մի աստիճան ցածր դիտարկել, քանի որ կա ՄԱԿ-ի ուղիղ վերահսկողությունը, բայց նման տարբերակը այն ճանապարհն է, որով Արցախը 10-20, կամ 50 տարի հետո կարող է հասնել անկախության: Իմ կարծիքով ոչինչ չի խանգարում, որ Հայաստանը ճանաչի Կոսովոյի անկախությունը, իսկ ՀՀ արտաքին քաղաքականությունը, հենվելով Ադրբեջանի հայատյաց քաղաքականության իրավական և քաղաքական փաստերի վրա, փորձի ՄԱԿ-ից ստանալ 1244 բանաձևի օրինակով տարբերակ նվիրված Արցախին»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել