Մամուլ 2 տարի առաջ - 08:55 14-05-2024

Վոյաժներին ոչինչ չի խանգարում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Անգամ ժողովրդական շարժումը եւ երկրում տիրող անհանգիստ իրավիճակը ՔՊ-ականներին հետ չեն պահում վոյաժներից․ այս օրերին, երբ մարդիկ անհնազանդության ակցիաներ են իրականացնում իշխանությունների դեմ, խորհրդարանական խմբակի ներկայացուցիչներն իրենց չեն զրկում շրջագայություններից։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մեծաթիվ պատվիրակությամբ հերթական գործուղմանը կմեկնի։ 9 հոգանոց խումբը Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար մայիսի 15-18-ը կլինի Ժնեւում։ Պատվիրակության կազմում միայն աշխատակազմի ներկայացուցիչներն են` նրա խոսնակը, խորհրդականը, օպերատորը եւ այլք։

Պաշտպանության հանձնաժողովի անդամներ Քրիստինե Պողոսյանն ու Արմեն Խաչատրյանն էլ երեկվանից քառօրյա այցով Բրյուսելում են՝ Ժնեւի Անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի (DCAF) եւ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» կոնսորցիումի (PfPC) քարտուղարության կազմակերպած «Ժողովրդավարական արժեքների պաշտպանություն. անվտանգության ոլորտի կառավարման եւ խորհրդարանական վերահսկողության դերը» թեմայով կլոր սեղանին մասնակցելու։ Աշխատանքային այցով մայիսի 12-15-ը Բրատիսլավա (Սլովակիայի Հանրապետություն) են գործուղվել ՔՊ-ականներ Հակոբ Արշակյանը, Հասմիկ Հակոբյանը, Թագուհի Ղազարյանը։ Մայիսի 15-18-ը Ռուբեն Ռուբինյանը կլինի Փարիզում: Դե իսկ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն` այսօր Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին մասնակցելու, որտեղ քննարկվելու է «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեման: Նշենք, որ ընդդիմադիրները ներքին որոշում ունեն՝ այս օրերին մերժել գործուղումները:


Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում