Ներքին 4 տարի առաջ - 17:45 13-04-2022

Աղբահանության հիմնարկի նախկին պետն անցել է աշխատանքի

Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի նախկին տնօրեն Արմեն Գրիգորյանը նոր աշխատանք ունի։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց հենց Գրիգորյանը՝ չմանրամասնելով, թե որտեղ է անցել աշխատանքի։ Հարցին, թե մասնավո՞ր աշխատանքի է անցել, պատասխանեց՝ այո։ Իսկ ինչ վերաբերում է իրեն առաջադրված մեղադրանքին, Գրիգորյանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել՝ անջատելով հեռախոսազանգը։

Հակակոռուպցիոն կոմիտեից էլ հետաքրքրվեցինք՝ արդյոք Գրիգորյանը վերականգնե՞լ է պատճառած վնասը, գործը ի՞նչ փուլում է։ «Արմեն Գրիգորյանը նախաքննության ընթացքում վնասն ամբողջությամբ վերականգնել է։ Գործով նախաքննությունը շարունակվում է»,- նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նշենք, որ Արմեն Գրիգորյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), իսկ նրա տեղակալը՝ Կարեն Թորոսյանը, ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը)։

Ըստ մեղադրանքի՝ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն իր տեղակալի օժանդակությամբ, վատնման եղանակով ու պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 17 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով ավելի քան 1 մլն ՀՀ դրամի վնաս պատճառել Երևան համայնքին:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ մեղադրյալներ Արմեն Գրիգորյանն ու Կարեն Թորոսյանն ամբողջությամբ վերականգնել են իրենց գործողությունների հետևանքով պատճառված առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 18 մլն ՀՀ դրամ վնասը և ընդունել իրենց մեղքը:

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
10:43 Ռուսական հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Լվովի բնակելի շենքերում. կան վիրավորներ