Ներքին 5 տարի առաջ - 12:58 09-09-2021

«Հրազդան» ՔԿՀ-ի ծառայողի կողմից նկատվել է կասկածելի շարժ հիմնարկի հիմնական պատի շրջակայքում

2021 թվականի սեպտեմբերի 09-ին՝ ժամը 05։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից նկատվել է կասկածելի շարժ հիմնարկի հիմնական պատի շրջակայքում։ Այս մաիսն տեղեկացնում են ՔԿԾ-ից:

Անմիջապես կատարվել է տարածքի զննում և վերոնշյալ հատվածից հայտնաբերվել են 1 փաթեթ և 2 թելակոճ, որոնց միջոցով դատապարտյալները փորձել են փաթեթը ներքաշել իրենց խուց։

Փաթեթի զննությամբ հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 58․85 գրամ ընդհանուր քաշով, 5 առանձնացված փաթեթներով զանգված։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն