Արտաքին 4 տարի առաջ - 21:48 21-03-2022

Ռուսաստանը պնդում է, որ Կիևի ավերված առևտրի կենտրոնում զինամթերք է պահվել

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ներկայացրել է իրադարձությունների իր վարկածը. «Մարտի 21-ի գիշերը հեռահար գերճշգրիտ զենքերով չգործող առևտրի կենտրոնում ոչնչացվել են ուկրաինական համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մարտկոցը և դրանց զինամթերքի պահեստային բազան»։

Քաղաքի իշխանությունները հայտնել են, որ հարվածի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ:

«Կիևի մատույցներում՝ Վինոհրադարի շրջանում, ուկրաինական ազգայնական ստորաբաժանումները մի քանի օր թաքնվել են բնակելի շենքերում և համազարկային կրակի ռեակտիվ համակարգից հրթիռներ են արձակել ռուս զինծառայողների ուղղությամբ»,- Կոնաշենկովի խոսքերն են մեջբերում ռուսական լրատվական գործակալությունները։

«Ռուսական հետախուզությունը մի քանի ուղիներով հաստատել է ուկրաինական համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի գտնվելու վայրի կոորդինատները, ինչպես նաև բացահայտել է հրթիռային զինամթերքով պահեստի գտնվելու վայրը»,- ասել է նա։




Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին