Արտաքին 4 տարի առաջ - 20:28 21-03-2022

Մելիտոպոլում չորս լրագրող է բերման ենթարկվել

Ռուսական զորքերի կողմից գրավված Մելիտոպոլում զինված ռուս զինվորներ են եկել չորս լրագրողի մոտ, հայտնում է Ուկրաինայի լրագրողների ազգային միությունը։

«Այսօր «ՄՎ-հոլդինգի» լրագրողների՝ հրատարակիչ Միխայիլ Կումոկի, խմբագիր Եվգենյա Բորյանի, լրագրողներ Յուլիա Օլխովսկայայի և Լյուբով Չայկայի տուն են եկել զինված մարդիկ և նրանց տարել անհայտ ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երեք լրագրողներն ավելի ուշ ազատ են արձակվել «համագործակցության անհրաժեշտության մասին խոսելուց հետո»։ Միխայիլ Կումոկի գտնվելու վայրը դեռևս հայտնի չէ։

Հոլդինգի գլխավոր տնօրեն Աննա Մեդվիդը հավելել է. «Մեկ շաբաթ առաջ ինձ հրավիրեցին զրույցի և առաջարկեցին աջակցել իրենց, մենք հանդիպեցինք խմբագրությունում, որտեղ նրանք մտան առանց թույլտվության և խուզարկեցին, ուզում են, որ մենք հավատարիմ լինենք և աջակցեք նրանց, ես համաձայնություն չտվեցի, և նրանք հեռացան»։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին