Ներքին 4 տարի առաջ - 14:11 20-03-2022

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 21 դեպք

Հայաստանում մարտի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 307 դեպք, որից 409 հազար 57-ը`առողջացման, 8595-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությունից փաստացի բուժում է ստանում 2686 բուժառու: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 1709 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք, առողջացել է 80 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 950 հազար 838-ի:

Ամենից շատ դիտված