Մամուլ 4 տարի առաջ - 07:51 19-03-2022

Իշխանությանը «կանչում» են նոր քննության. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ինչպես երևում է, երկուշաբթի մեկնարկող ԱԺ հերթական նիստերը Նիկոլ Փաշինյանի ու իր պատգամավորների համար նոր «քննության» շրջան է լինելու: Մասնավորաբար, մեր ունեցած տեղեկություններով, խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները առաջիկա քառօրյային պատրաստվում են հրատապություն ունեցող մի շարք հարցեր առաջ քաշել։ Օրինակ` նախօրեին նրանք տեղեկացրեցին, որ շրջանառության մեջ են դրել հայտարարության նախագիծ, և իրենց պահանջով տեղի կունենա քննարկում՝ Արցախի Հանրապետությունում հումանիտար իրավիճակի, սպառնալիքների և հրատապ անելիքների օրակարգով։

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունն ամեն գնով փորձելու է այս կարևոր քննարկումը ևս ձախողել կամ գոնե «տեսարաններ սարքել» ու թեման «լղոզել»։ Թերթի խորհրդարանական աղբյուրների փոխանցմամբ, սրանով քպականների «քննությունը» չի ավարտվի. ընդդիմությունը լուրջ է տրամադրված նաև ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։

Ասում են՝ այն բավականին հագեցած ու սուր է լինելու, քանի որ հարցապնդումները վերաբերելու են ՀՀ-ում տեղի ունեցող մի շարք ցավոտ գործընթացներին՝ սահմանին տիրող անհասկանալի իրավիճակ, զինծառայողների մահ, Ներքին Հանդում ստեղծված իրադրություն, Արցախում առկա վիճակ և այլն։ Ի դեպ, մեզ փոխանցեցին նաև, որ քառօրյայում նախատեսված՝ կառավարության կատարողականի քննարկումը ընդդիմադիրները պատրաստվում են բոյկոտել, չնայած, ըստ տեղեկությունների, իշխանությունները այդ կատարողականին բավական լուրջ են պատրաստվել» ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել