Արտաքին 4 տարի առաջ - 18:38 17-03-2022

ՆԱՏՕ-ն չի մասնակցի Ռուսաստանի հետ պատերազմին. Գերմանիայի կանցլեր

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բացառել է ՆԱՏՕ-ի մասնակցությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին։ Այս մասին այսօր հաղորդել է Sueddeutsche Zeitung գերմանական պարբերականը։

Միաժամանակ քաղաքական գործիչը խոստացել է անել հնարավոր ամեն ինչ՝ աջակցելու համար ուկրաինացիներին ռուսական ագրեսիային դիմակայելու հարցում։

«Մենք շարունակում ենք աջակցել խիզախ ուկրաինացիներին իրենց երկիրը պաշտպանելու և ռուսական ագրեսիային դիմակայելու գործում: Ֆինանսական ռեսուրսների, մարդասիրական օգնության, ինչպես նաև ռազմական տեխնիկայի մատակարարման միջոցով, ինչպես մենք արդեն արել ենք: Գերմանիան իր ներդրումն է ունենում այստեղ և դա կանի նաև հետագայում: Բայց պետք է նաև մի բան հստակ հայտարարել՝ ՆԱՏՕ-ն չի մասնակցելու այս պատերազմին։ Մենք ՆԱՏՕ-ի ներսում արդեն բազմաթիվ որոշումներ ենք կայացրել՝ այս իրավիճակում մեր արևելյան դաշնակիցներին ակտիվորեն աջակցելու համար»,- հայտարարել է Գերմանիայի կանցլերը։

Նա նաև ընդգծել է, որ Գերմանիայում «հուզված են բազմաթիվ ռուս երիտասարդների ճակատագրով, որոնց իրենց ղեկավարությունն անիմաստ պատերազմի է ուղարկում սեփական հարևանների դեմ»։

«Ռուսաստանում բոլորը պետք է իմանան, որ նախագահ Պուտինն է ամբողջությամբ կրում նրանց մահվան պատասխանատվությունը»,- ասել է Շոլցը։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր