Արտաքին 4 տարի առաջ - 11:18 14-03-2022

Արեստովիչն ասել է, որ եթե Կադիրովն Ուկրաինայում է՝ նրան կոչնչացնեն

Եթե հաստատվի, որ ​​Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Կիևում է, ապա Ուկրաինայի զինված ուժերը կոչնչացնեն նրան։ Այս մասին ազգային հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, հաղորդել է «Ֆակտի»-ն։

Մարտի 13-ին ցանցում տեսանյութ է հայտնվել, որը, ի թիվս այլոց, հրապարակել է չեչնական «Գրոզնի» պետական ​​հեռուստաալիքը՝ նկարագրությամբ. «Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հատուկ ռազմական գործողությանը մասնակցող մարտիկների հետ՝ Ուկրաինայում»: Տեսանյութը նկարահանվել է մութ նկուղում, որտեղ և երբ հայտնի չէ։

«Հիմա ստուգվում է՝ տեղեկությունը ճի՞շտ է, թե՞ ոչ, բայց տեղեկություններ կան, որ երեկ նրան տեսել են Գրոզնիում։ Բայց մեկ օրում հնարավոր է նաև տեղափոխվել Կիևի մերձակայք։ Այնուամենայնիվ, նրա հայտնվելը ոչինչ չի նշանակում։ Տեղեկությունը հաստատվի՝ կոչնչացնենք, եթե ոչ՝ կոչնչացնենք հաջորդ անգամ»,- ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը։

Kadyrov_95 Telegram-ալիքը վերահրապարակել է գրառումը. «Եթե Կադիրովն իսկապես Կիևի մոտ է, Ուկրաինայի ԶՈՒ-ն կոչնչացնի նրան. Արեստովիչ» և պատասխանել է. «Իսկ ինչո՞ւ «եթե», դու չե՞ս տեսել հոլովակը, թե ես պետք է թակեմ քո դուռը»:.

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր