Ներքին 4 տարի առաջ - 20:31 13-03-2022

Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության, ինչպես նաև տրանսպորտային միջոցի խափանման պատճառով Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Զանգեր ճանապարհահատվածում մարտի 13-ի ժամը 18։00-ի դրությամբ առաջացել է տրանսպորտային միջոցների խցանում, ինչի հետևանքով վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է։

Ինչպես տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

«Մարտունի-Գավառ և Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։

Ջերմուկի տարածաշրջանում ձյուն է տեղում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: