Շիրակի մարզում կան դժվարանցանելի ճանապարհներ
copy image url

Շիրակի մարզում կան դժվարանցանելի ճանապարհներ

Ներքին 3 տարի առաջ - 16:27 13-03-2022
Շիրակի մարզում մարտի 13-ի ժամը 11.30-ի դրությամբ փակ ճանապարհներ չկան, բայց կան դժվարանցանելի ճանապարհներ, հատկապես՝ միջհամայնքային: Մարզի միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են, որոշ հատվածներում առկա է մերկասառույց, իսկ Աշոցքում ու Ամասիայում սկսվել է բուք:

Սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների մաքրման և մշակման աշխատանքներ։ «Տեխնիկան ամբողջ գիշեր աշխատել է: Այս պահին էլ մոտ 26 միավոր տեխնիկա է աշխատում, սակայն, հատկապես Աշոցքում ու Ամասիայում, մաքրման աշխատանքներին խոչընդոտում է բուքը»,- հաղորդել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը:

Ամենից շատ դիտված