Մարտի 13-ին, ժամը 11:11-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի երկհարկանի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների, այրվում է տան 1-ին հարկը (մոտ 35 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:37-ին: