Արտաքին 4 տարի առաջ - 14:43 12-03-2022

ՎԶԵԲ-ը ռուսական «Մետրովագոնմաշ»-ից այլևս չի գնի վագոններ Թբիլիսիի մետրոյի համար

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) դադարեցրել է մոտ 50 մլն եվրոյի վճարումը ռուսական «Մետրովագոնմաշ» ընկերությանը՝ Թբիլիսիի մետրոյի վագոնների համար։ Այս մասին ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի՝ այսօր տարածված հայտարարության մեջ։

«Ընկերությանը գումարի փոխանցումն այս փուլում դադարեցված է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Քաղաքապետարանը չի նշել ռուսական ընկերության հետ համագործակցության դադարեցման պատճառները։ Միաժամանակ քաղաքային վարչակազմը վստահեցրել է, որ մետրոպոլիտենի վերակառուցման նախագծին «ոչինչ չի սպառնում», և իրենք այս ուղղությամբ կշարունակեն աշխատել ՎԶԵԲ-ի հետ։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր