Ավելին 4 տարի առաջ - 22:37 10-07-2022

Ադրբեջանում շաքարավազով բեռնված վրացական վագոններ են շրջվել

Վրաստանի երկաթուղու երեք բեռնատար վագոններ՝ բեռնված չմշակված շաքարով, նախորդ գիշեր՝ հուլիսի 9-ին, Ադրբեջանում՝ Սաաթլի երկաթուղային կայարանի մոտ, շրջվել են։ Եվս մեկ մեքենա դուրս է եկել ռելսերից, սակայն չի շրջվել, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, բեռներն Ադրբեջան էին տարվում տարանցիկ ճանապարհով՝ Սև ծովի նավահանգստից Վրաստանի տարածքով: Միջադեպի պատճառը, ըստ նախնական վարկածի, վագոններից մեկի տեխնիկական անսարքությունն է եղել։ Տեղում են «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ։

Միջադեպի արդյունքում զոհեր և վիրավորներ չկան, երկաթուղային ենթակառուցվածքին հասցված վնասի չափը որոշվում է: Առաջիկայում Սաաթլի-Իմիշլի շրջանում գնացքների երթևեկությունը կվերականգնվի։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր