Խարկովում գնդակոծության հետևանքով ավերվել է Սլովենիայի հյուպատոսությունը
copy image url

Խարկովում գնդակոծության հետևանքով ավերվել է Սլովենիայի հյուպատոսությունը

Արտաքին 3 տարի առաջ - 11:38 02-03-2022
Սլովակիայի պաշտպանության նախարար Մատեյ Տոնինը Twitter-ում հայտնել է, որ Խարկովում երկրի հյուպատոսությունն ավերվել է գնդակոծությունից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Խստորեն դատապարտում եմ հարձակումը, որի հետևանքով Խարկովում ավերվել է Սլովենիայի հյուպատոսությունը», - ասվում է ՊՆ ղեկավարի հայտարարության մեջ։

Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Անժե Լոգարը հայտնել է, որ պատվավոր հյուպատոսը չի տուժել։