Արտաքին 4 տարի առաջ - 10:21 04-03-2022

Զապորոժիեի ատոմակայանում գնդակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել

Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանում, որն ամենախոշորն է Եվրոպայում, հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հաստատել է Էներգոդար քաղաքի քաղաքապետը։

«Ռուսական զորքերի կողմից Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծումից հետո հրդեհ է բռնկվել»,- հայտարարել է ատոմակայանի մամուլի քատուղար Անդրեյ Տուզը՝ կայանի Telegram-օգտահաշվում տեղադրված տեսանյութում։

Հաղորդվում է, որ այդ շրջանում մարտեր են ընթանում ռուսական և ուկրաինական զորքերի միջև:

Կայանի ներկայացուցիչները Telegram-ում հայտնել են, որ հրդեհը շարունակվում է, և գնդակոծության պատճառով հնարավոր չէ սկսել մարման աշխատանքները։ Էներգոդարի քաղաքապետ Դմիտրի Օռլովը պահանջել է դադարեցնել ատոմակայանի գնդակոծությունը։



Ռադիացիոն ֆոնի խախտման մասին տեղեկություն դեռ չկա։

Ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ հրշեջներին թույլ են տվել մուտք գործել Զապորոժիեի ատոմակայան։ Այս մասին հաղորդել է Զապորոժիեի շրջանային պետական ​​վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Ստարուխը։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի