Երևան +9°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:18 16-02-2022

ԱՄՆ-ը չի հաստատում Ուկրաինայից ՌԴ զորքերի դուրսբերումը. Բայդեն

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի անդամ երկրները հրթիռներ չունեն Ուկրաինայի տարածքում և դրանք «այնտեղ տեղակայելու» ծրագրեր ևս չունեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ դիմելով ժողովրդին։

«Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն սպառնալիք չեն Ռուսաստանի համար: Ուկրաինան սպառնալիք չէ Ռուսաստանի համար: Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ՆԱՏՕ-ն Ուկրաինայում հրթիռներ չունեն: Մենք դրանք այնտեղ տեղակայելու ծրագրեր չունենք: Մենք չենք ձգտում ապակայունացնել Ռուսաստանը: Ռուսաստանի քաղաքացիներ՝ դուք մեր թշնամին չեք»,- ասել է Բայդենը Սպիտակ տանը ելույթի ժամանակ։

Նա հիշեցրել է Երկրորդ համաշխարհային պատերազմը՝ նշելով, որ ամերիկացիներն ու ռուսները «կողք կողքի կռվել են ու իրենց զոհաբերել պատմության ամենասարսափելի պատերազմում»։

Բայդենն ընդգծել է, որ ԱՄՆ-ն դեռ չի կարողացել հաստատել, որ Ռուսաստանը սկսել է իր զորքերի մի մասի դուրսբերումը Ուկրաինայի հետ սահմաններից։ «Մենք դեռ համոզված չենք, որ ռուսական զորամիավորումները վերադառնում են իրենց հենակետերը: Իրականում, մեր վերլուծաբանները նշում են, որ նրանք շարունակում են մնալ խիստ սպառնալից դիրքերում»,- ասել է Ջոզեֆ Բայդենը։