Երևան +10°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:18 15-02-2022

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը հայ-թուրքական կարգավորման գործընթացը «հրաշալի զարգացում» է անվանել

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Ֆլեյքը թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված գործընթացին: Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, դեսպանն այն բնութագրել է որպես «հրաշալի զարգացում»:

Նա մասնավորապես ասել է. «Այդ գործընթացն ընդունում ենք գոհունակությամբ: Ռուսաստանում կայացած և հաջորդն էլ Վիեննայում կայանալիք հանդիպումները մեզ համար շատ ուրախալի են: Տեղի ունեցողը (զարգացումները-խմբ.) իսկապես հուսադրող է: Ստամբուլի և Երևանի միջև ուղիղ չվերթների մեկնարկը կարևոր նշան էր»:

Ձեզ գուցե հետաքրքրի