Արտաքին 4 տարի առաջ - 09:59 11-02-2022

Բրիտանական նոր պատժամիջոցները կարող են ազդել ՌԴ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա

Հինգշաբթի օրը հաստատված, բայց դեռևս չներդրված բրիտանական նոր պատժամիջոցները կարող են կիրառվել Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտներում՝ սկսած քիմիական արդյունաբերությունից, էներգետիկայի և ֆինանսների ոլորտներից մինչև լրատվամիջոցներ և թվային տեխնոլոգիաներ: Այս մասին ասվում է 2019թ.-ի պատժամիջոցների և փողերի լվացման դեմ պայքարի մասին օրենքի փոփոխություններում, որը հաստատվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության կողմից։

Որպես ՌԴ կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներ, որոնց նկատմամբ կարող են կիրառվել սահմանափակող միջոցներ, փաստաթղթում նշվում են քիմիական արդյունաբերության, շինարարության, պաշտպանության, էներգետիկայի, տրանսպորտի ճյուղերը, ֆինանսական ծառայությունների և էլեկտրոնիկայի ոլորտները, արդյունահանող արդյունաբերությունը, ԶԼՄ-ները, կապի և թվային տեխնոլոգիաները։

Համապատասխանաբար, պատժամիջոցների տակ կարող են հայտնվել բոլոր այն անձինք, որոնք աշխատում են ՌԴ կառավարության կամ հարակից կառույցների հետ Օրինակ, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը նոր գործիքի միջոցով հնարավորություն է ստացել սահմանափակումներ մտցնել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք «շահույթ են ստանում Ռուսաստանի կառավարությունից կամ աջակցում են նրան»։ Պատժամիջոցներ կարող են կիրառվել նաև այն անձանց նկատմամբ, որոնք «մասնակցում են Ուկրաինայի ապակայունացմանը՝ խարխլելով կամ սպառնալիք ստեղծելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը կամ անկախությանը»։

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
16:47 ԱՄՆ-ը հարցրել է՝ պատրա՞ստ եք դուրս գալ Դոնբասից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց. Զելենսկի
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
15:05 Երևանում «Տուն էքսպոն» մեկնարկեց սկանդալով․ Նարեկ Կիրակոսյան
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը