Ներքին 10 ամիս առաջ - 21:51 31-10-2025

Երևանի գլխավոր տոնածառի ճյուղերի ու լուսավորության փոխարինման համար կծախսվի 50 մլն դրամ

Այս տարի ամբողջությամբ կփոխարինվեն Երևանում տեղադրվող՝ երկրի գլխավոր տոնածառի ճյուղերն ու լուսավորությունը։ Այդ աշխատանքների համար քաղաքային իշխանությունները կծախսեն մոտ 50 մլն դրամ (շուրջ 130 հազար դոլար)։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց քաղաքապետարանի գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը։

Տոնածառի տեղադրման նախապատրաստական աշխատանքները Հանրապետության հրապարակում սկսվել են հոկտեմբերի 30-ին։ Այս տարի տեղադրումը սովորականից շուտ է մեկնարկել. 2024 թվականին աշխատանքները սկսվել էին նոյեմբերի 5-ին, իսկ 2023-ին՝ նոյեմբերի 13-ին։

«Տոնածառի հիմնակմախքը լավ վիճակում է, բայց ճյուղերը մասնակի մաշված են և ամբողջությամբ կփոխարինվեն։ Կթարմացվի նաև լուսավորությունը՝ լուսափնջերը ու լուսավորող վահանակները, որոնք ժողովուրդը «պուլտեր» է անվանում»,- պարզաբանեց Առաքելյանը։

Նա նշեց, որ աշխատանքներն այս տարի մեկնարկել են սովորականից 5 օր շուտ, որպեսզի ժամանակին ավարտեն կառուցվածքի մոնտաժումն ու թարմացումը, ինչպես նաև, նախքան նոր տարրերի տեղադրումը, նախապես գնահատեն հիմնակմախքի վիճակը: Մետաղական կոնը հավաքելուց հետո կսկսվի ճյուղերի հավաքումը, ապա՝ խաղալիքների և ծաղկեշղթաների տեղադրումը:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում