copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 12:35 23-03-2023

Գյումրիի փողոցների ասֆալտապատման և Արթիկի բնակավայրերի լուսավորության ցանցի համար հատկացվեց 943,6 մլն դրամ


Կառավարության որոշմամբ 943 մլն 686 հազար դրամ հատկացվեց Շիրակի մարզի Գյումրի համայնքի փողոցների ասֆալտապատման և Արթիկի բնակավայրերի լուսավորության ցանցի ընդլայնման 2 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով:

Մարզպետարանի տարածած հաղորդագրությանմեջ ասվում է. «904 մլն 534 հազար դրամը կառավարության՝ «Գյումրի համայնքի 22 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի համամասնությունն է, ծրագրի պայմանագրային ընդհանուր արժեքը (ներառյալ նախագիծ, տեխնիկական հսկող, հեղինակային հսկող) կազմում է 2 մլրդ 10 մլն դրամ։
Ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 8 կմ 185 մ։ 22 փողոցից 15-ի աշխատանքներն ավարտված են։

Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Մերձմոսկովյան» ԲԲԸ, «Էլիտ Արման Շին» ՍՊԸ, «Լենճանշին» ՍՊԸ, «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ և «Դուստր Մոնիկա» ՍՊԸ կողմից։

«Արթիկ համայնքի Արթիկ, Հայկասար, Հայրենյաց, Պեմզաշեն, Սարատակ, Վարդաքար, Տուֆաշեն, Արևշատ, Հովտաշեն և Գետափ բնակավայրերի փողոցային լուսավորության ցանցի ընդլայնում» սուբվենցիոն ծրագրի կառավարության համամասնությունը 55 տոկոս է՝ 39 մլն 152 հազար դրամ։ Ծրագրի պայմանագրային ընդհանուր արժեքը կազմում է 71 մլն 185 հազար դրամ։ Շինարարական աշխատանքներն իրականացրել են «Կիր-Քար» ՍՊԸ, «Գազելշին» ՍՊԸ, «Աշոտ և Հայկ եղբայրներ» ՍՊԸ, «Նոր գրուպ» ՍՊԸ և «ՈՒյուտ սենթր» ՍՊԸ կողմից։

Ամենից շատ դիտված

15:08 Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անհետացել է շատ կարևոր փաստաթուղթ․ Դեմոյան
14:25 Զոհված զինծառայողի մոր փաստաբանները ուշագրավ մանրամասներ են հայտնում․ ՈւՂԻՂ
17:15 1500 հատ Նիկոլ էլ գա, չի կարող տղերքին նվիրված խաչքարը քանդել․ անհետ կորածի հայր
08:04 Մի մազ է մնում, որ բունտ լինի․ «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները Ծառուկյանին են սպասում
14:23 Փաշինյանի ելույթից և հեռանալուց հետո ՔՊ-ականները հեռացան. բյուջեն քննարկվում է դատարկ դահլիճում
23:00 Հաղթել է ամբողջ Թուրքիան՝ իր 85 միլիոն բնակչությամբ. Էրդողան
12:33 Ով էր թմրանյութը գցել Միհրան Պողոսյանի գրպանը, իսկ ելույթը դրել ձեռքին
09:34 Մարզաբնակ վարորդները խնդրի առաջ են․ քաղաքացին կրկին տուգանքի մատերիալ կդառնա
16:08 Մեր օրվա իշխանությունները մի նավակում են, որտեղ Ալիևն ու Էրդողանն են
10:32 Նիկոլ Փաշինյանի կառավարության տապալած հերթական քննությունը․ ինչ պետք է անեն Նուբարաշենի բնակիչները