Մամուլ 4 տարի առաջ - 09:10 08-02-2022

Ում են Արցախում նախագահի հավանական թեկնածու համարում․ Հրապարակ

Արցախի քաղաքական դաշտում ակտիվ վերադասավորումների փուլ է սկսվել։ Հետաքրքրություն են դրսեւորում ինչպես նախկին ղեկավարները, գեներալիտետը, այնպես էլ հայաստանյան իշխանություններն ու, այսպես կոչված, սորոսական թեւը։ Այս մասին փետրվարի 8-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։ Թերթի տեղեկություններով, Արցախում սկսվել է ապագա նախագահացուի փնտրտուքների փուլ․

« Որոշ շրջանակներ ԱԽ ներկայիս քարտուղար Վիտալի Բալասանյանին են տեսնում, սակայն վերջինս հստակ պատասխան չի տալիս, հակառակը՝ ասում է, թե ինքն իրեն տեսնում է հենց այն պաշտոնում, որն այսօր զբաղեցնում է։ Մյուս թեկնածուն ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանն է՝ Ռիժի Լյովը, ով գեներալիտետի թեկնածուն է։ Ասում են՝ Արայիկ Հարությունյանը խոստացել է աջակցել այս թեւին։ Սակայն պատմեցին, որ մի քանի օր անց էլ նեղ շրջապատում ասել է, թե Ադրբեջանը Ռուսաստանի միջոցով արգելք է դնելու, որ հաջորդ նախագահը չլինի ղարաբաղյան շարժումով անցած մարդ»,- գրել է «Հրապարակը»՝ հավելելով, որ Արցախում կարծում են՝ Արայիկ Հարությունյանի հեռանալու որոշումն իրականում վերջնական չէ, եւ նա, հավանաբար, կպառակտի ու խժդժություններ կփորձի հրահրել, որպեսզի իր թեկնածությանն այլընտրանք չնշմարվի։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը

Ձեզ գուցե հետաքրքրի