Արտաքին 3 տարի առաջ - 13:30 11-05-2023

Պեսկովը քիչ հավանական է համարում, որ Պուտինի դեմ ՄՔԴ-ի որոշումը կիրականացվի

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը քիչ հավանական է համարում, որ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ կկիրառվի Միջազգային քրեական դատարանի կողմից կայացված որոշումը։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Պեսկովն ասել է սերբական ATV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Այնուամենայնիվ, այստեղ մենք խոսում ենք աշխարհի ամենամեծ երկրներից մեկի, աշխարհի ամենամեծ միջուկային տերություններից մեկի մասին։ Դժվար է պատկերացնել, որ որևէ մեկը լրջորեն կմտածի Ռուսաստանի Դաշնության նախագահի դեմ այս հրամանը կիրառելու մասին։ Դժվար է նույնիսկ մտածել այդ մասին»,- կարծում է Պեսկովը։

Ռուս պաշտոնյան ընդգծել է, որ Պուտինի նկատմամբ Միջազգային քրեական դատարանի որոշումը «գործնակնում նշանակում է, որ իսկապես կան երկրներ, որոնք ունեն ինքնիշխանության շատ ուժեղ դեֆիցիտ, և այդ երկրները, զուտ հիպոթետիկորեն, կարող են նախանձախնդրություն ունենալ այս հրամանը կատարելու, եթե հնարավորություն ունենան»:

Նա միևնույն ժամանակ հիշեցրել է, որ Ռուսաստանը Հռոմի ստատուտի կողմ չէ և չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի որոշումները, ինչպես շատ այլ երկրներ։

«Այս իրավիճակում մենք կարծում ենք, որ այս միջազգային կառույցն իրականում խամաճիկ է, այսպես կոչված, հավաքական Արևմուտքի ձեռքում, որը պարզապես օգտագործում է այն իր նպատակների համար՝ մեր երկրի վրա ճնշումն ավելի մեծացնելու համար»,- եզրափակել է Պեսկովը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր էր տվել։ Նրանք կասկածվում են ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքներից ուկրաինացի երեխաներին անօրինկան կերպով տեղափոխելու համար։






Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ