Արտաքին 15 րոպե առաջ - 20:53 17-11-2026

ԱՄՆ ռազմավարական նավթի պաշարները հասել են 1982 թվականից ի վեր նվազագույն մակարդակին

ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալների համաձայն՝ ԱՄՆ ռազմավարական նավթի պաշարները հասել են 1982 թվականի օգոստոսից ի վեր նվազագույն մակարդակին։

Վերջին տվյալներով պաշարները նվազել են մինչև 276.4 միլիոն բարել։

Ռազմավարական նավթի պաշարները այս մակարդակից ցածր են եղել 1982 թվականի օգոստոսի 27-ին և կազմել են 272.603 միլիոն բարել։