Արտաքին Ավելին 1 ամիս առաջ - 10:05 22-07-2026

Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դաշնային բյուջեի աճող դեֆիցիտը ծածկելու նպատակով Ռուսաստանի Կենտրոնական բանկն արդեն վեցերորդ ամիսն անընդմեջ ռեկորդային ծավալներով վաճառում է իր պետական պաշարներում առկա ոսկին, քանի որ վերջին կիսամյակում երկրի բյուջեի ճեղքվածքը հասել է շուրջ 68 միլիարդ դոլարի։

Ինչպես հաղորդում է The Moscow Times-ը, միայն 2026 թվականի հունիսին աշխարհում 5-րդ խոշորագույնը համարվող ռուսական ոսկու պաշարները նվազել են 9.33 տոննայով, իսկ տարեսկզբից ի վեր կարգավորող մարմինն իրացրել է ընդհանուր առմամբ 43.5 տոննա ոսկի։

Սա Ռուսաստանի նորագույն պատմության մեջ ոսկու պաշարների ամենախոշոր վաճառքն է 2002 թվականից ի վեր, երբ առաջին կիսամյակում վաճառվել էր 36.1 տոննա ոսկի։ Freedom Global-ի վերլուծաբան Վլադիմիր Չերնովի գնահատմամբ՝ Կենտրոնական բանկը այս գործարքներից ստացել է շուրջ 5.6 միլիարդ դոլար՝ ոսկու հիմնական մասը բորսայական ու արտաբորսայական շուկաների միջոցով իրացնելով ռուսական բանկերին, ինչն անուղղակիորեն հաստատվում է Մոսկվայի շուկայի տվյալներով, որտեղ միայն մարտ ամսին ոսկու առևտրի ծավալը հասել էր ռեկորդային 42.6 տոննայի։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ