Ներքին 1 տարի առաջ - 13:57 11-02-2025

Ալեն Սիմոնյանը քիչ հավանական է համարում ՌԴ միջնորդությունը հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը քիչ հավանական է համարում ՌԴ միջնորդությունը հայ-ադրբեջանական խաղաղության շուրջ բանակցություններում։ Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը կդիտարկի հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններում Ռուսաստանի միջնորդական ջանքերն ընդունելը, որի մասին առաջարկել են ՌԴ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաններ։

«Քիչ հավանական եմ համարում, բայց մենք յուրաքանչյուր առաջարկ, եթե դա կոնկրետ է լինում, քննարկում ենք և պատրաստ ենք քննարկել։ Սակայն անցյալի փորձը շատ վատ հիշողություն է թողել։ Վերջիվերջո, կան չլուծված, մինչ օրս պատասխան չստացած հարցեր. օրինակ՝ Հայաստան ներխուժած ադրբեջանական զորքերի հետ կապված Ռուսաստանի դիրքորոշումը թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ Հայաստան-Ռուսաստան միջպետական պայմանագրի շրջանակներում։

Ակնկալում ենք, որ առնվազն Ռուսաստանը պետք է գործողություն իրականացնի։ Սակայն մենք նույնիսկ քաղաքական գնահատականի չարժանացանք։ Փոխարենը, պատասխան հնչեց, որ հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատված չէ։ Այսինքն՝ ուղղակի պատճառաբանություն գտնվեց՝ խուսափելու այդ հարցից»,- ընդգծեց Սիմոնյանը։
Նա հավելեց, որ այս ամենից հետո Ռուսաստանի միջնորդական առաջարկը հայկական կողմը թերահավատությամբ կարող է ընդունել։

«Էլ չեմ ասում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության օրինակը, երբ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում էին և պետք է պաշտպանեին հայ ժողովրդին. հիմա ո՞ւր են ռուս խաղաղապահները, և որտե՞ղ է այն հայ ժողովուրդը, որը բնակվում էր Լեռնային Ղարաբաղում»,- ընդգծեց ԱԺ նախագահը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ