Խոսք 4 տարի առաջ - 17:23 05-02-2022

«Շուշիի պայմանագիրը» նոր պատերազմի փաստաթուղթն է. իրավապաշտպան

Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է «Շուշիի հռչակագիրը», որը 2021 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև Շուշիում ստորագրված համագործակցության մասին թուրք-ադրբեջանական պայմանագիր է, և երկու խորհրդարաններն արդեն վավերացրել են։ Հետաքրքրիր է, որ դա ակնհայտ երկու կողմերի միջև փոխադարձ ռազմական օգնություն և համագործակցելու միջոց է։ Շատ քաղաքական ուժեր հույս են հայտնել, որ Ադրբեջանում այս հռչակագրի կնքումից հետո հնարավոր կլինի թուրքական բազայի տեղափոխում նաև Ադրբեջանում։

Oragir.news-ը կապ հաստատեց «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ՝ հասկանալու, թե արդյոք հռչակագրում տեղ գտած «ադրբեջանական տարածք» ասելով նկատի ունե՞ն Արցախի օկուպացված տարածքաները և ի՞նչ վտանգներ կան ՀՀ-ի համար։

Իրավապաշտպանը նշեց, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահն իր խոսքում մի քանի անգամ շեշտել է, որ ամբողջ Արցախն ամբողջությամբ Ադրբեջան է, այսինքն՝ և՛ ԼՂ-ն, և՛ Արցախի Հանրապետությունն ամբողջությամբ։ Այն հեռավար թուրքական ծրագիր է, որը վավերացվել է երկու խորհրդարանների կողմից։

«Կարելի է ասել, որ հռչակագրով ամրագրվեց Էրդողանի այն խոսքերը, որ ասում էր «մեկ ազգ՝ երկու պետություն»։ Ես շատ անհանգստանում եմ, որովհետև դա իրագործելը իրենց նպատակն է»։

Այն հարցին, թե արդյոք Ադրբեջանում «Շուշիի հռչակագիրը» դիտարկո՞ւմ են որպես հռչակագիր ռևանշիզմի դեմ, իրավապաշտպանը պատասխանեց․ «այժմ ռևանշիզմն անգամ հաշվի չեն առնում, քանի որ ամրագրում են իրենց նպատակը»։

Իսկ այն հարցին, թե ի՞նչ վտանգներ ունի ՀՀ-ի համար այս փաստաթղթի ստորագրումը, ասաց, որ ավելի հեռահար նպատակ է «Մեկ ազգ, մեկ պետություն» գաղափարը, և եթե նայենք քարտեզին, կտեսնենք, թե այստեղ խոչընդոտը, ո՞ր պետությունն է հանադիսանում։

«Բնականաբար, այս հռչակագիրը նոր պատերազմ սկսելու փաստաթուղթ է, այնտեղ շատ կետեր կան, ես չգիտեմ՝ ՀՀ-ի իշխանությունները, ԱԳՆ-ն, այդ ամենը մանրամասն ուսումնասիրե՞լ են, թե՞ չէ, որովհետև դա ուսումնասիրելու պարագայում, եթե նրանք ունենային պետական մտածողություն, ապա լրիվ այլ քաղաքականություն կվարեինք, ոչ թե կսողայինք թուրքերի և ադրբեջանցիների առջև։ Սա շատ վտանգավոր է, և՛ ռազմական, և՛ հետախուզության, և՛ ադրբեջանական սփյուռքի միավորման համար ամեն բան գրված է, այսինքն՝ միասնական ազգի, պետության ստրատեգիան է»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար