Ներքին 4 տարի առաջ - 14:48 03-02-2022

Տարածքները ճշգրտելուց հետո որևէ մեկը մեր սուվերեն տարածքում չի լինելու. Խաչատուրյան

Այն տարածքը, որտեղ այժմ զորքով նստած են ադրբեջանցիները, ՀՀ սուվերեն տարածքն է։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը:

«Այն տարածքը, որտեղ այժմ նստած է թշնամին, ՀՀ տարածքն է, և երբ այդ հարցը քննարկվի, և մենք, ի վերջո, նրանց հետ համաձայնության գանք, համոզված եմ, որ այդ տարածքում նրանք չեն լինի։ Մենք հիմա այդ քաղաքականությունն ենք տանում»,- ասաց Խաչատուրյանը։

Նրա խոսքով, տարածքների ճշգրտումներ կատարելուց հետո որևէ մեկը մեր սուվերեն տարածքում չի լինելու։

Հարցին, թե «իշխանության քաշը» չի՞ հերիքում, որ այնպես անեն` նախ զորքն ադրբեջանցիները հանեն ՀՀ տարածքից, հետո արդեն սահմանների ճշգրտումներ լինեն` Խաչատուրյանը պատասխանեց, որ իշխանության քաշը հերիքում է, և հիմա նման բանակցություների մեջ են։

Եթե այս հարցով ինչ-որ արդյունքներ լինեն, ապա Խաչատուրյանը վստահեցնում է` կբարձրաձայնեն այդ մասին։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին