Ներքին Արտաքին 10 րոպե առաջ - 20:24 17-11-2026

Իրանը պատրաստ է Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցել․ Իրանի նավթի նախարար

Իրանը պատրաստ է Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցել, հայտարարել է Իրանի նավթի նախարար Համիդ Բովարդը։

Նա նշել է, որ Իրանը, մասնավորապես, պատրաստ է օգտագործել իր տեխնիկական և ինժեներական հնարավորությունները՝ նավթավերամշակման գործարանի կառուցման համար։ Բովարդն այս հայտարարությունն արել է Թեհրանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման ժամանակ։

Նա հաստատել է Իրանի պատրաստակամությունը ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ էներգետիկայի ոլորտում։ Նրա խոսքով՝ կողմերն արդյունավետ բանակցություններ են վարել նավթավերամշակման գործարանի կառուցմանը իրանական մասնավոր ընկերությունների մասնակցության վերաբերյալ, և Թեհրանը պատրաստ է քննարկել Հայաստանի առաջարկները այս հարցի վերաբերյալ։

Իրանը նաև պատրաստ է ուսումնասիրել Հայաստանի հետ համագործակցության նոր ոլորտներ գազամատակարարման ոլորտում և մշակել դրանց տեխնիկական կողմերը։ Բովարդը ընդգծել է, որ Իրանը պատրաստ է առանց սահմանափակումների հեղուկ գազ մատակարարել Հայաստան։ Ավելին, Թեհրանը պատրաստ է օգնել հանրապետությանը անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման հարցում։