Արտաքին 4 տարի առաջ - 19:26 28-01-2022

Տասնյակ հեղուկացված բնական գազի տանկերներ ԱՄՆ-ից շարժվում են Եվրոպա

Հեղուկ գազով ավելի քան 20 տանկերը շարժվում են Ամերիկայից դեպի Եվրոպա։ Այս մասին ուրբաթ օրը՝ հունվարի 28-ին, գրում է The Wall Street Journal թերթը։

Նշվում է, որ նույն ընթացքը կարող է անցնել ևս 33 նավ։

Ըստ հրապարակման՝ ԱՄՆ իշխանությունները վերջին օրերին մի շարք բանակցություններ են վարել՝ փորձելով համոզել Հարավային Կորեայի, Ճապոնիայի և այլ երկրների գնորդներին, ովքեր արդեն վճարել են իրենց մատակարարումների համար, թույլ տալ ԱՄՆ-ին վերահղել դրանք դեպի Եվրոպա։

Հաղորդվում է նաև, որ ԵՄ-ն ծրագրում է բանակցել Քաթարի և Ադրբեջանի հետ հեղուկացված բնական գազի մատակարարումների շուրջ։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը համատեղ հայտարարության մեջ նշել են, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն աշխատում են Եվրոպա գազի կանոնավոր մատակարարում ապահովելու ուղղությամբ։

«ԱՄՆ-ն և ԵՄ-ն աշխատում են միասին՝ ապահովելու ԵՄ բնական գազի կանոնավոր, բավարար և ժամանակին մատակարարումները աշխարհի տարբեր աղբյուրներից՝ խուսափելու խափանումներից, որոնք կարող են առաջանալ Ուկրաինա Ռուսաստանի ապագա ներխուժման հետևանքով», - ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ այսօր ԱՄՆ-ն արդեն ԵՄ երկրներին հեղուկ բնական գազի խոշորագույն մատակարարն է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ աշխարհի խոշորագույն հեղուկացված բնական գազի արտահանող Ավստրալիան պատրաստ է սկսել մատակարարումները Եվրոպա։

Ամենից շատ դիտված

17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
07:05 Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են․ «Ժողովուրդ»
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան