Արտաքին 4 տարի առաջ - 13:13 26-01-2022

Փակվել է գրեթե ողջ Միջերկրական ծովն ու դրա օդային տարածքը

Միջերկրական ծովի մեծ մասը և դրա օդային տարածքը «փակել են» ՆԱՏՕ-ի «Նեպտուն հարված-2022» լայնածավալ զորավարժությունների անցկացման համար։

ՆԱՏՕ-ն զորավարժություններ է սկսել ամերիկյան ավիակիր հարվածային խմբի և դաշինքի մյուս դաշնակիցների ուժերի մասնակցությամբ։ Նրանք համակարգված մանևրներ են մշակում Միջերկրական ծովում։

«Նեպտուն հարված-2022» անվանումով զորավարժություններն ընթանում են 2020 թվականից և նախատեսված չեն Ուկրաինայի հետ կապված որևէ հավանական սցենար փորձարկելու հետ, հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հունվարի 24-ին ասել էր, որ «այս զորավարժությունները կցուցադրեն անդրատլանտյան դաշինքի միասնությունը, կարողություններն ու ուժը»:

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
07:05 Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են․ «Ժողովուրդ»
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել