copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:13 24-05-2021

Wizz Air ավիաընկերությունը սկսել է շրջանցել Բելառուսի օդային տարածքը

Հունգարական Wizz Air ավիաընկերությունը երկուշաբթի օրվանից՝ մայիսի 24-ից, սկսել է շրջանցելով Բելառուսի օդային տարածքը: Այսպիսով, Կիև-Տալին թռիչքը կիրականացվի Լեհաստանի միջով, ինչի մասին վկայում են միջազգային օդային տրանսպորտի մոնիտորինգի Flightradar ծառայության տվյալները:

Կիևի Սիկորսկի միջազգային օդանավակայանից մեկնող ինքնաթիռը փոխել է Բելառուսի օդային տարածքով անցնող ստանդարտ երթուղին Լեհաստանի օդային տարածքով անցնողով:

Ըստ գնահատումների՝ թռիչքի ընդհանուր տարածությունը միջին հաշվով աճել է 30%-ով:

Հաղորդվել է նաև, որ լատվիական AirBaltic ավիաընկերությունը ևս դադարեցրել է թռիչքները Բելառուսի վրայով Ryanair ուղևորատար ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպից հետո:

Այս օդային տարածքը շարունակում է օգտագործվել թուրքական, ռուսական և չինական ավիաընկերությունների կողմից:

Հիշեցնենք, որ Բելառուսում ուղևորատար ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո Ryanair-ը Մինսկին մեղադրել էր «օդային ծովահենության» մեջ:

Ամենից շատ դիտված