Ներքին 4 տարի առաջ - 16:16 24-01-2022

«Արմեն Սարգսյանի տրամաբանությանը հետևելը բարդ է»․ Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ միջանցքում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արմեն Սարգսյանի նախագահության տարիներին բազմաթիվ ռիսկեր են եղել, որոնք հաղթահարվել են գործող իշխանության համբերության շնորհիվ։

Նա նշեց, որ իշխանության համար «իհարկե» անսպասելի էր նախագահի հրաժարականը։

«Նախագահը երբ ուզի՝ կարող է հրաժարական տալ։ Բացատրությունը պետք է ստանաք իրենից։ Առողջականից մինչև ընտանեկան խնդիրներ կարող է ունեցած լինել։ Սա արդեն երրորդ անգամն է, որ նա հրաժարական է տալիս՝ վարչապետի և դեսպանի պաշտոններից։ Արմեն Սարգսյանի տրամաբանությանը հետևելը բարդ է», - ասաց Քոչարյանը։

Նա վստահեցրեց, որ Սարգսյանի վրա ճնշում չի գործադրվել։

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
12:19 Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով