Ներքին 3 տարի առաջ - 19:03 23-01-2023

Հայկական կեղծ-վերնախավերն իսկական ավգյան ախոռներ են, որոնց մաքրման տակավին չսկսված գործը բարդ է․ Արմեն Այվազյան

«Մի կողմ թողնենք ՀՀ կոլաբորացիոնիստական իշխանություններին, որոնց հետ ամեն ինչ պարզ է։ Փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ են Արցախի ընթացիկ պաշարման ու հայրենազրկման գործընթացին ձեռքերը ծալած, ապշահար նայում հայկական փոքրիշատե խոշոր բազմատեսակ կազմակերպությունները՝ սկսած քաղաքական կուսակցություններից և վերջացրած կրթական-ակադեմիական հիմնարկներով ու ստեղծագործական միություններով»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը։

«Պատճառները շատ են, բայց գլխավորը, իմ կարծիքով, այն է, որ օտար տիրապետողներին հաջողվել է և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում չեզոքացնել ԱՐՄԱՏԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ գաղափարական դիրքերում կանգնած կազմակերպություններին և անհատներին։ Տակը թողել են միայն հարմարվողական, հնազանդ դրածո կեղծ-վերնախավերին, որոնք կենսականորեն կարևոր ազգային շահերի պաշտպանության հարցերում պատրաստ չեն դիմելու ինքնուրույն գործողությունների։ Ընդհակառակը, անգամ փոքր ճնշման դեպքում հայկական «վերնախավերը» պատրաստակամ են կատարել հերթական քաղաքական, լեզվական և մշակութային նահանջներն ու զիջումները... մինչև վերջ։ Իսկ երբ քննադատում ես, նրանք արդեն գաղափարապես ու հոգեբանորեն այնքան են փափկել, որ չեն էլ հասկանում, թե ինչ ես իրենցից պահանջում։ «Թողեք հանգիստ ապրենք», «թողեք հանգիստ բուժվենք», «թողեք հանգիստ սուրճ խմենք ու սիգարեթ ծխենք», «թողեք հանգիստ այսինչ-այնինչ արտասահմանցիների հետ հանդիպենք-զրուցենք», «թողեք գնանք արտասահմանում մնանք՝ քիչ մը շատ աշխատեցինք»... Մեր տուն քանդողն ազգային ռեսուրսներն իրենց տակ դրած «վերնախավերի» այս արմատական հարմարվողականությունն ու գափարական լղոզվածությունն էր։

Հայկական կեղծ-վերնախավերն իսկական ավգյան ախոռներ են, որոնց մաքրման տակավին չսկսված գործը բարդ է բոլոր առումներով ու հատկապես ժամանակի տեսակետից։ Բայց և այնպես՝ այդ ախոռները մաքրելն անհրաժեշտ է։ Իսկ դրա համար հայ ժողովուրդն իր մեջ ուժ պետք է գտնի և ստեղծի ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ գաղափարական հիմքերի վրա ստեղծված նոր կազմակերպություններ՝ սկսած քաղաքականից վերջացրած մշակութայինով»։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան