Ներքին 4 տարի առաջ - 20:23 22-01-2022

Միշտ փորձել եմ ձեռնպահ մնալ Արցախի իշխանություններին քննադատելուց․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԿՈՉ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ

Միշտ փորձել եմ ձեռնպահ մնալ Արցախի իշխանություններին քննադատելուց։ Հատկապես, պարտությունից հետո, անձամբ մեղավոր եմ զգացել մեր արցախցի քույրերի և եղբայրների առաջ։ Մի կերպ ինձ զսպեցի, երբ Արցախում որոշում կայացվեց ռուսերենը պաշտոնական լեզու դարձնել։ Էլի, մտածեցի, որ թերևս ստիպված քայլ է եղել։ Այսօր իմացա, որ որոշվել է Արցախի բոլոր պետական կառույցներին կցել հոգևորականներ։ Ա՛յ քեզ բան, հարգելի և սիրելի արցախցիներ, վերջապես դուք Արցախը պետությու՞ն եք համարում, թե ձեզ ընդամենը կրոնական համայնք, ինչպիսիք ուդիներն են։ Արցախի ուժը դարերով եղել է արցախցիների մարտական ոգին, այլ ոչ կղերականությունը։ Խնդրում եմ, ետ կանգնեք այդ որոշումից։ Եվ իմ ասածը թող չընկալվի ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու։ Եկեղեցին թող իր ուրույն դերը կատարի, բայց ոչ՝ պետական։ Չէ՞ որ, ինչպես ողջ աշխարհում,այնպես էլ Արցախում կարող են լինել և հավատացյալ, և ագնոստիկոս, և անհավատ քաղաքացիներ։ Պետությունը պետք է լինի բոլորինը և հոգ տանի բոլորի համար և ոչ թե դառնա միջնադարյան կղերապետություն, հետագայում ընդամենը կրոնական համայնք»։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը