Արտաքին 5 տարի առաջ - 13:35 17-07-2021

Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից. Շառլ Միշելը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ով մի կողմից խոսում է խաղաղության մասին, մյուս կողմից հանդես է գալիս Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնությունների մասին հռետորաբանությամբ:

Երևանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Շառլ Միշելը պատասխանելով հարցին, որ Ադրբեջանի նախագահը մի կողմից խոսում է խաղաղության մասին, մյուս կողմից տեսնում ենք Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնությունների մասին հայտարարություններ, արդյոք հակասություններ չե՞ն տեսնում այստեղ, և ի՞նչ անելիք ունի Եվրոպան, Միշելը շեշտեց, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից, որպեսզի հնարավոր լինի անդրադառնալ բոլոր բաղադրիչներին և տարրերին, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ:

«Ես վաղը նաև հանդիպում ունեմ Ադրբեջանի նախագահի հետ, և ես կփորձեմ տեսնել, թե ինչ կառուցողական և դրական դեր կարող է խաղալ Եվրոպական Միությունը՝ սատարելու Մինսկի խմբին և նաև մեր փորձառությունը ի սպաս դնելու: ԵՄ պատմությունը նույնպես հիմնված է նախկին հակամարտությունների հաղթահարման վրա: Սկզբում դա հեշտ չէր, մենք կարողացանք քայլ առ քայլ առաջընթաց արձանագրել՝ կառուցելու համար այս եզակի քաղաքական ծրագիրը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և համագործակցության վրա»,- մանրամասնեց Միշելը:

Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցության խթանմանը նա, մասնավորապես, խոսեց տրանսպորտային սեկտորի խնդիրների մասին: «Ես գիտեմ, որ կան երկաթգիծը ներառող ծրագրեր: Սա կարող է լինել մեկ հնարավոր հատված, որի շուրջ կարող է երկխոսություն ծավալել: Ես չեմ թերագնահատում դժվարությունները, ես գիտակցում եմ, որոնք են խոչընդոտները և դժվարությունները, սակայն քաղաքական կամքի առկայությունը այստեղ կարևոր է: Սա չի նշանակում, որ մեկ օրվա մեջ հնարավոր է ամեն հարց լուծել, սա ժամանակ կպահանջի, դժվարություններ կլինեն, սակայն առաջինը փորձելն է ավելի լավ փոխհամագործակցային մթնոլորտ ձևավորել, փորձել հասկանալ, որոնք են տարամետ կարծիքները, փաստարկները և փորձել գտնել որոշակի հնարավոր լուծումներ»,- մանրամասնեց Շառլ Միշելը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան