Արտաքին 2 տարի առաջ - 16:16 31-07-2024

Մոսկվան Բաքվին և Երևանին կոչ է անում զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից

Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում Բաքվին և Երևանին էսկալացիայից խուսափելու համար ցուցաբերել զգուշություն, խուսափել ռազմական հռետորաբանությունից, կենտրոնացնել ջանքերը՝ գտնելու փոխընդունելի լուծումներ, որոնք կնպաստեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ու զարգացմանը։

Այս մասին՝ հուլիսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը՝ ընդգծելով, որ ՌԴ-ն հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջեւ բոլոր վիճահարույց հարցերի շտկման տեսանկյունից՝ բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, գրում է tert.am-ը։

Պաշտոնյան նշել է նաև, որ դրան հասնելու համար ճանապարհային քարտեզ է համարվում եռակողմ ձեւաչափի վերագործարկումը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ։

Անդրադառնալով հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձին վերաբերող հարցին՝ ռուս պաշտոնյան նշել է՝ քանի որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կրում է ձգձգված բնույթ, երկարամյա դիմադրության արդյունքում երկու կողմերից էլ հազարավոր փախստականներ ու տեղահանվածներ կան։

«Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս երկու երկրների միջև ամուր խաղաղության հաստատման համար։ Եռակողմ պայմանավորվածությունները հենց այդ միտումն ունեն՝ նախատեսում են փուլային լուծում առավել բարդ խնդիրների, այդ թվում՝ սոցիալ-հումանիտար ուղղվածության, երկխոսության գործարկում քաղաքացիական հասարակությունների միջև։ Խոսքը միայն փախստականների մասին չէ, այլև հուշակոթողների ավերումը թույլ չտալու»,- ասել է Նաստասինը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան