Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:06 21-01-2022

Տոկաևն անվանել է Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների հիմնական պատճառը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ղազախստանցիների եկամուտների շերտավորումը դարձել է վառոդի տակառի մոտ վառված լուցկու հատիկ, որն օգտագործեցին ահաբեկիչներն ու դավադիրները, գրում է ղազախական Tengrinews կայքը։

Հանրապետության ղեկավարի խոսքով, հունվարին տեղի ունեցած իրադարձությունները բացահայտեցին տարիներ շարունակ կուտակված խնդիրները։ Տոկաևը նշել է, որ մեծացել է հարուստների և աղքատների միջև անջրպետը, տնտեսական աճից սկսել են օգտվել սահմանափակ էլիտար խմբերը, իսկ երկրի բնակիչների մեծ մասի եկամուտները նվազել կամ աճ չեն ունեցել, և այս ամենը կոռուպցիայի ֆոնին։ Ներկայում քաղաքացիներին իրական բարեփոխումներ են պետք, որոնք կհամապատասխանեն նրանց նկրտումներին և շահերին, ասել է Տոկաևը։

«Երկիրը փոխվել է, փոխվել է մեր քաղաքացիների վերաբերմունքը տնտեսական համակարգին և ընդհանրապես կյանքին»,- նշել է Ղազախստանի ղեկավարը Նուր-Սուլթանում գործարարների հետ հանդիպման ժամանակ։

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է «համատեղ աշխատել տնտեսական քաղաքականության վերագործարկման ուղղությամբ»՝ սահմանելով նոր՝ «ազնիվ, թափանցիկ, արդար խաղի կանոններ»։

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
23:01 Բիզնեսս վաճառում եմ, միլիոնների վնաս եմ կրել, արտահանում չկա. գործարար
09:59 Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան