Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ կան վիրավորներ Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊՆ Լիլիթ Մակունցը հանդիպել է Ջո Բայդենի հետ
Երևան +23°
Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 19:35 20-01-2022

Վիգեն Խաչատրյանը խելքը թռցրել է, իսկ Վահագն Ալեքսանյանը Ալեն Սիմոնյանին էլ էր մարմնավաճառ անվանում

Կորյուն Սիմոնյան

Լրագրող

ԶԼՄ-ների ղեկավարների այն կանխատեսումները, որ պետական մարմիններն ու իշխանության ճյուղերը զավթելուց հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մամուլի դեմ են սկսելու պայքարել, ոչ միայն օր օրի իրականանում, այլև այլանդակ ձևեր են ստանում։ ՔՊ-ականներն այսօր կրկին Ազգային ժողովում լծվել էին մամուլի և լրագրողների վրա ցեխ շպրտելուն, արդեն նույնիսկ բացահայտ վիրավորում են լրագրողական համայնքը։ ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանը լրագրողներին համեմատել է միջատների ու սողունների հետ, «Ուսապարկ» մականունով հայտնի Վահագն Ալեքսանյանն էլ լրագրողներին համեմատել է մարմնավաճառների հետ: «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, Oragir.news-ի հետ զրույցում անդրադառնալով պատգամավորների այս դատապարտելի վարքագծին, ԶԼՄ-ներին խորհուրդ տվեց բոյկոտել ու ընդհանրապես չլուսաբանել խորհրդարանի աշխատանքն ու իշխանությանը։

«Անկեղծ ասած՝ իմ ներքին էսթետիկան չխախտելու համար ես չեմ հետևում խորհրդարանի աշխատանքներին, բայց ինձ պարտադրված լրահոսը երբեմն ինչ-ինչ պատառիկներ բերում է, և այսօր ևս կարդացի այս սուբյեկտի խոսքերը, թե ինչպես է լրատվամիջոցներին և լրագրողներին համեմատում ցածր գիտակցական շկալա ունեցող սողունների և միջատների հետ։ Ի՞նչ ասեմ․․․ ինձ համար բացարձակ զարմանալի չէ իշխանության այսօրինակ լկտիությունը լրագրողների և ընդդիմության հանդեպ, ինձ համար շատ դեպքերում զարմանալի է այն հանդուրժողականությունը, որ կա այսօրինակ սուբյեկտների և ընդհանրապես իրենց նման աննախադեպ ցինիկ պահող իշխանության և իշխանական պատգամավորների հանդեպ։ Իշխանությունը չի փոխվելու, իշխանությունը ունի «հաբրգածության» ամենաբարձր աստիճանը։ Իշխանությունը իր ցանկացած «բեսպրեդելը» արդարացնում և հղում է անում հունիսի 20-ի ընտրություններին, իր ցանկացած ապօրինությունն ու լկտի պահվածքը արդարացնում է հունիսի 20-ին իրենց պողպատե մուրճ տված 650 հազար քաղաքացիների համակրանքով և 700 հազար քաղաքացիների «լուռ և անտարբեր աջակցությամբ», ուստիև ակնկալել, որ իշխանությունները այս կամ այն հրապարակման, այս կամ այն հարցի հանրայնացման, հանրային պարսավանքի արդյունքում փոխելու են իրենց մարտավարությունն ու ռազմավարությունը, իհարկե, առնվազն զավեշտ է։ Ինչ եմ առաջարկում ես․ իմ առաջարկը շատ պարզ է․ բոյկոտել և չլուսաբանել ոչ այս խորհրդարանի աշխատանքները, ոչ էլ ընդհանրապես իշխանության որևէ ներկայացուցչի խոսք։ Ընդդիմությանը ես բազմիս կոչ եմ արել չգալ խորհրդարան, չլեգիտիմացնել այս իշխանությանը և ամեն անգամ այս իշխանության «չափալախների» տակ չհայտնվել զավեշտալի իրավիճակում։ Սա է խորհուրդս իմ գործընկեր լրագրողներին՝ չլուսաբանել, ընդհանրապես ինչ-որ ժամանակ բոյկոտել խորհրդարանի աշխատանքը և թույլ տալ, որ իշխանությունը իր գրպանային լրատվամիջոցներով ինքն իրեն լուսաբանի, և ես վստահ եմ, որ միայն այս տարբերակով է հնարավոր ինչ-որ բան փոխել, այլապես այս իրավիճակում որևէ բան անել հնարավոր չէ։ Իշխանությանը փոխել հնարավոր չէ, հրաժարվեք իրենց լուսաբանելուց, ընդհանրապես հրաժարվեք հավատարմագրումից, և թող խորհրդարանում հավատարմագրված մնան միայն իշխանությանը հավատարիմ լրատվամիջոցները։ Ես Ձեզ վստահեցնում եմ, որ միայն այդ տարբերակը կարող է ինչ-որ պրոցես առաջացնել, նույնն էլ խորհուրդ եմ տվել ընդդիմությանը, բայց ես վստահ եմ, որ ո՛չ լրատվամիջոցները, ո՛չ էլ ընդդիմությունը չեն հետևելու իմ հորդորին, և այս անպատիվ ֆարսը շարունակվելու է»,- ասաց Զոհրաբյանը։

«Irakanum.am» լրատվականի խմբագիր Փայլակ Ֆահրադյանի համար զարմանալի չեն Վիգեն Խաչատրյանի այս խոսքերը, Ֆահրադյանի խոսքերով՝ նա հավանաբար լրագրողներին շփոթել է իր թիմակիցների հետ։ «Ինձ համար զարմանալի չէ, որ իշխանական կերակրատաշտի մոտ ծվարած սույն անձը, որն անգամ չի ամաչում իր տարիքից, վիրավորում է լրագրողներին։ Սա «նորմալ» է, որովհետև իրենք շատ լավ գիտեն, որ մամուլը, ի տարբերություն շատ-շատ երևույթների ու դեպքերի, չի ենթարկվել և չի ենթարկվելու, շարունակելու է կատարել իր լրագրողական անաչառ գործունեությունը, և իշխանահաճո գործունեություն, բնականաբար, չենք ծավալելու։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ այդ համեմատությանը, ապա ես կարող եմ ասել, որ ըստ երևույթին ինքը լրագրողներին ընդամենը շփոթել է իր թիմակիցների հետ։ Հորդորում եմ սույն պատգամավորին, որն ինձ համար պատգամավոր չէ և հարգանքի արժանի չէ, և իր թիմակիցներին, որ ներողություն խնդրեն լրագրողներից։ Խորհուրդ եմ տալիս պատգամավորին, որը բացառապես սնվում է մեր վճարած հարկերից, դրսևորի հարգալից վերաբերմունք, հակառակ դեպքում կարժանանա նույն պատասխանին։ Խորհուրդ եմ տալիս նաև լրագրողներին չշփոթել սեփական թիմակիցների հետ»,- ասաց Ֆահրադյանը։

«Politik.am»-ի խմբագիր Բորիս Մուրազին առաջարկում է ըմբռնումով մոտենալ Խաչատրյանին․ ծեր մարդ է, խելքը թռցրել է։ «Սողուններին և միջատներին մարդկանց հետ համեմատելու մասով համաձայն եմ Վիգեն Խաչատրյանի հետ: Ասեմ ավելին՝ սողունները և հատկապես միջատները սնվում են մարդկանց մարմիններով, սրանք էլ, որպես սողուն և միջատ, արդեն մեկ տարուց ավելի է՝ 5000-ի հասնող զինվորի մարմին ուտելով իշխանություն են պահում: Գործընկերներիս առաջարկում եմ ըմբռնումով մոտենալ Խաչատրյանին` ծեր մարդ է, իսկ այդ տարիքում մարդիկ հաճախ են խելքները թռցնում: Բայց պետք է փաստեմ, որ Խաչատրյանը եզակի սողուն է, տեսեք՝ շատերն իր վրայից արդեն դիակի հոտ են առնում, բայց տեսեք՝ ինչպես հաջողացրեց կյանքի վերջին փուլում, անգամ խելքը թռցրած վիճակում դառնալ պատգամավոր ու մեր բոլորի կյանքերին առնչվող որոշումներ կայացնել: Պետք է հիշեցնեմ, որ Վահագն Ալեքսանյանը ժամանակին էլ կարծում էր, թե Ալեն Սիմոնյանն է մարմնավաճառ: Դա այն ժամանակ էր, երբ ԲՀԿ-ում մարտի 8-ի ծաղիկ բաժանող էր աշխատում, իսկ հիմա տեսեք՝ ինչ հարգանքով է խոսում Ալեն Սիմոնյանի հետ: Սա ասում եմ, որ հասկանաք սրանց խոսքերի անարժեքությունը: Ու պետք չի սրտին մոտ ընդունել: Ժամանակին հիշում եք՝ տղայական մի կանոն կար` չվիրավորվել բարոյական որակներից զուրկ մարդուց, անգամ եթե նա հայհոյում է ձեզ: Հիմա նույնը Ալեքսանյանի դեպքում է: Բայց մի կարևոր բան կա, որ պետք է անեն արժանապատիվ լրագրողները․ այս մարդկանց խոսափող չմոտեցնելը, իրենց կարծիքը հանրությանը չհասցնելը: Այսպես ասած՝ շան հաչոց չբերելու համար: Ու հիմա ցանկացած լրագրող, որը կշարունակի լուսաբանել Վահագն Ալեքսանյանին կամ Վիգեն Խաչատրյանին, ապա, իմ տպավորությամբ, ինքն իրեն համարում է սողուն, միջատ կամ մարմնավաճառ: Սրանց նմաններից անգամ ժամ հարցնելը պետք է անպատվություն լինի, էլ ուր մնաց՝ կարծիք հարցնելը»,- ասաց խմբագիրը։

Կորյուն Սիմոնյան

Ձեզ գուցե հետաքրքրի