Ներքին 2 տարի առաջ - 15:30 03-05-2024

Լրագրողներին մարմնավաճառ անվանող և ճնշող իշխանությունը խոսում է Մամուլի ազատությունից

Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է։ ՀՀ գործող իշխանությունն, իհարկե, ամեն կերպ փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ Հայասատնում մամուլը ազատ է, սակայն այդքան էլ այդպես չէ։

Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական բաստիոն հռչակած և մամուլի ազատությունից խոսող Նիկոլ Փաշինյանի կառավարման 6 տարիների ընթացքում բազմաթիվ են դեպքերը, երբ իշխանական բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև իշխանության աջակիցները թիրախավորում, անգամ ուժ են գործադրում լրագրողների նկատմամբ։

Փաշինյանի իշխանության գալուց կես տարի անց՝ 2019 թվականի հունվարի 26-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացավ «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը:

ՔՊ-ականներն իրենցն «թանկ» աթոռներին ամուր տեղավորվելուց հետո լրագրողներին սկսեցին թիրախավորել նաև Ազգային ժողովի շենքում, ապա երթերի, հանրահավաքների ժամանակ՝ այդկերպ օրինակ ծառայելով նաև իրենց աջակիցների համար։

ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Քրիստինե Պողոսյանը փողոցային բառապաշարով սպառնացել էին «5-րդ ալիքի» լրագրող Կարինե Մանգասարյանին, ապա քաշել էին վերջինիս միկրոֆոնը՝ փորձելով գցել։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրամանով ՊՊԾ աշխատակիցները լրագրողներ Անի Գևորգյանին ու Սյուզի Բադոյանին տառացիորեն քարշ տալով դուրս էին հանել ԱԺ շենքից։

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարվածել էր լրագրող Փայլակ Ֆահրադյանին և կոտրել նրա համակարգիչը։

Նախորդ տարի Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ ուղիղ եթերում ՔՊ-ականների համակիրները հարվածել էին լրագրող Անի Գևորգյանին։

ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, սանձարձակ վարքագիծ էր դրսևորել և վիրավորել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին։

Նիկոլ Փաշինյանի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նրան սուր հարցեր ուղղելու համար հետապնդում էր սկսվել Անի Գևորգյանի և Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ։

Լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտում և նրանց սպառնում են, ոչ միայն իշխանությունն ու իր աջակիցները, այլև իրավապահ համակարգի աշխատակիցները։

Հատկապես վերջին օրերին, երբ Փաշինյանի հրամանով Տավուշի մարզից տարածքներ են զիջվում թշնամուն, լրագրողների նկատմամբ բռնություն են կիրառում նաև Ոստիկանության ներկայացուցիչները, այդ թվում՝ հատուկջոկատայինները։

Օրերս Տավուշում գետնին էին տապալել Newday.am-ի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին և ձեռնաշղթաներ հագցրել։

Նույն օրը ոստիկանները Տավուշում հրել և գցել էին Oragir.news-ի լրագրող Անի Ներկարարյանին։

Օրեր առաջ Երևանում ԱԺԲ-ի իրականացրած իրազեկման երթին հաջորդած անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանության կարմիրբերետավորը հրել և խոչընդոտել էր քաղաքացիներին բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկելու տեսարանը լուսաբանող լրագրողներին։

ՔՊ-ական պատգամավորները լրագրողներին պիտակավորել են նաև ՀՀ թիվ 1 ամբինոից։ Օրինակ՝ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն ԱԺ ամբիոնից լրագրողներին անվանել էր վերբալ մարմնավաճառ։

Հետաքրքիր է, արդյո՞ք Վահագն Ալեքսանյանի անվան հետ կապվող լրատվամիջոցը, որը ստահոդ տեղեկություններ էր գրում որդեկորույս ծնողների մասին, թե նրանք գումարի դիմաց ցույցեր են անում, ապա որոշ ժամանակ անց հերքում այն, վերբալ մարմանվաճառնե՞ր են։

Սա է Փաշինյանի և նրա իշխանության վերաբերմունքը ԶԼՄ ներկայացուցիչներին և մամուլի ազատությանը։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան